Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում Ուկրաինայում Եվրոպայից զորքեր տեղակայելու հնարավորությանը. Պեսկով

l-0x0wh-1448x844z-05428-1756289812623-770x_

Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում  Ուկրաինայում Եվրոպայից զորքեր տեղակայելու հնարավորությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք բացասական վերաբերմունք ունենք», – ասել է նա՝ նշելով, որ «չկան եվրոպական զորքեր, կան զորքեր կոնկրետ երկրներից, և այդ երկրների մեծ մասը ՆԱՏՕ-ի անդամ է»։