ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է տեղեկություններ հայտնել մաքսանենգ ապրանքների ներմուծման մասին

default-1756219230094-770x_

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել․

«ՊԵԿ-ը շարունակում է պայքարը մաքսանենգության դեմ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն ակտիվ միջոցներ է ձեռնարկում՝ Հայաստանի սահմանով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և այլ մաքսանենգ իրերի ապօրինի տեղափոխումը կանխելու համար։

Քաղաքացիները, ովքեր ունեն տեղեկատվություն մաքսանենգ ապրանքների ներմուծման կամ մաքսային իրավախախտումների մասին, կարող են դիմել ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում»։