Հրդեհ՝ Գյումրիի Աբովյան փողոցում գտնվող եկեղեցու նկուղում
![5240224744299688148-770x_](http://norlur.am/wp-content/uploads/2025/01/5240224744299688148-770x_.jpg)
Հունվարի 27-ին, ժամը 13:28-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Աբովյան փողոցում գտնվող եկեղեցու նկուղում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին մարվել՝ 14:12-ին: Նկուղում այրվել է կուտակած շինարարական աղբ: