Հայաստանը ձգտում է շարունակել զարգացնել Կորեայի Հանրապետության հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում․ ԱԳՆ

167801864833-1-1755283342746-770x_

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ջերմ շնորհավորանքներ և խաղաղության ու բարգավաճման լավագույն մաղթանքներն ենք հղում Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։

Հայաստանը ձգտում է շարունակել զարգացնել Հայաստանի Հանրապետություն-Կորեայի Հանրապետություն հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,-նշել է Հայաստանի ԱԳ նախարարությունը։