Զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության և, առողջական վիճակով պայմանավորված, ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայության համար. ՄԻՊ

screenshot-9-1755258987164-770x_

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ պարտադիր ժամկետային զինծառայողի ծնողներն ու փաստաբանը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին՝ մտահոգություն հայտնելով զինծառայողի առողջական խնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից:

«Բարձրացված հարցի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում անմիջապես սկսվել էր վարույթ և գրություն էր հասցեագրվել Պաշտպանության նախարարություն, որից հետո զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ։ Այնուհետև, Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ   ներկայացուցիչներն արագ արձագանքման այց էին իրականացրել հոսպիտալ, տեսակցել զինծառայողին։ Բժշկական օգնության և սպասարկման ընթացքին հետևելու նպատակով պարբերաբար կապ է պահպանվել բուժհաստատության հետ։

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 14-ին զինծառայողը ներկայացվել է ռազմաբժշկական փորձաքննության, և առողջական վիճակով պայմանավորված ճանաչվել ոչ պիտանի զինվորական ծառայության համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

You may have missed