Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
![227999_1.thumb](http://norlur.am/wp-content/uploads/2025/01/227999_1.thumb_-1.jpg)
Երևանում հունվարի 27-ի ցերեկը, 28-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Մարզերում 27-ի ցերեկը, 28-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։