ԵԱՀԿ-ն պատրաստ է կատարել օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի իրականացման իր առաջադրանքը․ Ֆերիդուն Սինիրլիօղլու
Մենք ողջունում ենք օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը, շնորհավորում ենք Հայաստանին և Ադրբեջանին այս զարգացման կապակցությամբ և գովաբանում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դրա իրականացման գործում ունեցած դերի համար։ Այս մասին նշված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հայտարարության մեջ։
«ԵԱՀԿ-ն շարունակում է հանձնառու լինել երկու երկրներում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված բոլոր ջանքերին։
ԵԱՀԿ-ն պատրաստ է կատարել օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի իրականացման իր առաջադրանքը»,- ասված է հայտարարության մեջ։
