Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը կարևոր հանգրվան է տասնամյակների թշնшմանքը վերջ դնելու ճանապարհին․ Մայա Սանդու
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրն անվանել է «կարևոր հանգրվան տասնամյակների թշնամանքը վերջ դնելու ճանապարհին»։
«Մենք շնորհավորում ենք երկու կողմերին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և ավելի մեծ բարգավաճման ճանապարհ բացելու գործում իրենց ներդրումն ունենալու համար», -X-ում գրել է Սանդուն։
