Խիղճն ու տրամաբանությունը վաղուց են շրջանցել այս իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան

f625fa80a3af16_625fa80a3af5a_v1.thumb

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրբազան շարժման ակտիվիստ Աղվան Արշակյանի գործն ուղիղ խոշտանգում է մի մարդու նկատմամբ, ով բացի նրանից որ առանց որևէ հիմքի անազատության մեջ է, այլ ծանր հիվանդության միջով է անցել:

Ներկայումս նրա առողջական վիճակը բավականին անհանգստացնող է, հատկապես որ իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նրա խնդրահարույց առողջությանն առավել սրվի:

Խիղճն ու տրամաբանությունը վաղուց են շրջանցել այս իշխանությանը, սակայն Աղվանի գործով զարգացումները սարսափ ֆիլմի սցենար են հիշեցնում»: