Թբիլիսին պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը. Կոբախիձեն՝ Խաչատուրյանին

photo-2025-08-05-15-48-45-1754395199957-770x_

Թբիլիսին պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև երկխոսությանը. այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանի հետ հանդիպմանը, գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

«Խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների ավարտի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը կարևոր քայլ է այս ուղղությամբ», – ասել է Կոբախիձեն Թուրքմենբաշիում անցկացվող դեպի ծով ելք չունեցող երկրների համաժողովի շրջանակներում։

Վրաստանի վարչապետը ՀՀ նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության կարևորությունը և երկկողմ համագործակցության հեռանկարները։