Ադրբեջանը հերթական մեղադրանքն է հնչեցրել Իրանի հասցեին

l-0x0wh-786x458z-1-1754320196538-770x_

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է Իրանին այն բանի համար, որ վերջինս հրաժարվում է ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչություններին տեղեկատվություն տրամադրել ձերբակալված և կալանավորված Ադրբեջանի քաղաքացիների մեծամասնության մասին։

«Ադրբեջանի քաղաքացիներին շատ դեպքերում թույլ չեն տալիս հանդիպել և հեռախոսային կապ հաստատել դիվանագետների և ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև դիմումներ ներկայացնել՝ պատժի մնացած մասն Ադրբեջանում կրելու համար», – նշել են գերատեսչությունում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Բաքվում փորձել են հավաստիացնել, որ ադրբեջանական բանտերում Իրանի քաղաքացիների իրավունքները պաշտպանվում են։