Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

l-0x0wh-786x458z-1-21-1753990309641-770x_

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Վրաստանից Հայաստան է տեղափոխվել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի ապրիլի 10-ից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

20-ամյա երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։