Արագածոտնի մարզում բախվել են «Mitsubishi»-ն և «Ford Fusion»-ը․ տուժածներից մեկը ՊՆ փոխգնդապետ է

snimok-1753517305133-770x_

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի,  տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում:

Վիրավորներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է, կոչումով՝ փոխգնդապետ: