Իտալիայի դեսպանն այցելել է Մատենադարան

default-1-1753295694307-770x_

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին տիկնոջ հետ այցելել է Մատենադարան: Այս մասին հայտնում է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը։

«Դեսպանը բարձր է գնահատել Մատենադարանի գործունեությունը և միջազգային համագործակցության ընդլայնումը։ Առանձնազրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության առկա ուղղությունների խորացումը և նոր ձևաչափերի հաստատումը»,- գրել է նա։