«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում կատարված քննչական գործողություններից հետո ձերբակալվածներ չկան. ՔԿ-ն առգրավվել են որոշ առարկաներ

mixcollage-22-jul-2025-01-26-pm-6830-1753176409903-770x_

«Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում երկու տարբեր քրեական վարույթներով ձերբակալվածներ, մեղադրյալներ չկան: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

«Քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են քրեական վրույթի համար նշանակություն ունեցող առարկաներ: Այս պահին այս մասնաճյուղերի բնականոն գործունեությունն ապահովված է, ավելին մասնաճյուղերը չեն փակվել: Քննչական գործողություններ են կատարվել, բայց դրանց արդյունքում որևէ մասնաճյուղ չի փակվել: Այս պահին ընթանում է նախաքննություն»,- հայտնեց Ավդալյանը:

Երեկ տեղեկացրել էինք, որ ՔԿ-ն «Ռիբոկ» և «Գոլդս ջիմ» սպորտային ակումբներում հարկեր թաքցնելու քրեական վարույթի շրջանակներում իրականացրել է քննչական գործողություններ: