Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան

news-53-2cstu3o1l1-1753160718705-770x_

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։ Այս մասին  հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Արտաքին գործերի նախարարությանը։

Այցի շրջանակներում նախատեսված է Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։