Թաթոյան Արմանին ասեք վերջ տա «Ինչպես ես անցկացրի ամառային արձակուրդները» ազատ ոճի շարադրություններին. Արայիկ Հարությունյան

4c8ben09EAEs3v4FGEawmwXJppnAKPAvV2iM2s2k

Թաթոյան Արմանին ասեք վերջ տա «Ինչպես ես անցկացրի ամառային արձակուրդները» ազատ ոճի շարադրություններին. ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Եկեղեցում գտել էր մեկին, ում պոչը բռնած էլի սենց շարադրություն էր հնարում, էն էլ պարզվեց՝ ահաբեկչություն նախապատրաստողի պոչ է բռնել, որի համար Թաթոյանը դեռ առնվազն քաղաքական պատասխանատվություն է կրելու:

Հիմա էլ Գալստանյանից պլավնի անցնում է նոր տիրոջ փնտրտուքի, որովհետև Թաթոյանն առանց շեֆ գոյություն ունենալ չի կարող: Դա պատմությունն է ցույց տվել»,-գրել է նա: