«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՌԴ զբոսաշրջիկի կյանքը փրկել չի հաջողվել

screenshot-4-1753092070243-770x_

Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանակավակայանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ օդանավակայանի թռիչքուղու սպասատեղիում մի քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է:

Shamshyan.com-ի տեղեկություններով, դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Դատաբաժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Քննչական բաժինը պարզում է մահացածի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ՌԴ քաղաքացի էր և նա իր կնոջ հետ որպես զբոսաշրջիկ ժամանել էր Հայաստան: