Astronomer-ը հետաքննություն է սկսել, թե ինչպես է համերգի ժամանակ ընկերության գործադիր տնօրենի ու գործընկերուհու գրկախառնված տեսանյութը հայտնվել համացանցում

photo-2025-07-19-15-07-01-1752934000549-770x_

Astronomer ընկերության տնօրենների խորհուրդը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Coldplay-ի համերգից տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է ընկերության ամուսնացած գործադիր տնօրեն Էնդի Բայրոնը գրկում իր գործընկերուհիներից մեկին, տարածվել է սոցիալական ցանցերում։ Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սի-ն։

«Astronomer ընկերությունը հավատարիմ է այն արժեքներին և մշակույթին, որոնք մեզ առաջնորդել են մեր հիմնադրումից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ մեր ղեկավարները կսահմանեն վարքագծի և հաշվետվողականության չափանիշներ», – ասվում է ստարտափի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընկերության գործադիր տնօրենին արձակուրդ են ուղարկել։

Հիշեցնենք, որ Բոսթոնում Coldplay-ի համերգի մեծ էկրանին, ապա միջազգային մամուլի առաջին էջերում հայտնված զույգի տղամարդը Astronomer IT ընկերության նախագահ միլարդատեր Էնդին Բայրոնն է, իսկ գրկում սիրուհին է՝  ընկերության HR դեպարտամենտի տնօրեն Քրիստին Քաբոթը։

Բայրոնն ամուսնացած է Մեգան Քերիգան Բայրոնի հետ և ունի երկու զավակ: Քաբոթը վերջերս է բաժանվել ամուսնուց՝ Քենեթ Թորնբիից։