Երևանի բնակչուհին ահազանգում է, որ իր հարազատների գերեզմшններն անшրգվել են

screenshot-16-1752833477151-770x_

Այսօր՝ հուլիսի 18-ին, Shamshyan.com է զանգահարել Դավթաշեն վարչական շրջանի բնակիչ Սիրանուշ Նահապետյանը, ով իր և իր ընտանիքի անունից իրենց զայրույթն էր հայտնում Երևանի քաղաքապետարանի ժողովրդի լեզվով ասած թաղման բյուրոյի տնօրինության հասցեին:

«Ամուսինս, սկեսուրս ու սկեսրայրս հուղարկավորված են այս հատվածում, և մենք տևական ժամանակ չենք կարողացել բետոնով ցանկապատել, քանի որ ունեցել են թե առողջական, թե ֆինանսական խնդիրներ:

Վերջերս այցելեցինք, որպեսզի սկսենք բարեկարգել ու մնացինք զարմացած. մեր հարազատների շիրիմների վրա մոտ 1 մետր առաջ է բերվել մեկ այլ գերեզման:

Ճիշտն ասած՝ աչքներիս չհավատացինք, բայց հետո ճշտեցիք, որ այդ ամենը կատարվել է  անօրինական ճանապարհով, գռեհիկ ձևով, ու դիմեցին Երևանի թաղման բյուրո, որտեղից անհեթեթ պատասխաններ ենք ստացել:

Անգամ թաղման բյուրոյի ղեկավարությունից պահանջեցինք, որ մեզ մեր գերեզմանների վկայականները տրամադրեն, բայց հրաժարվեցին, ու ասացին՝ «Գժվե՞լ ենք՝ տանք, որ մեզ գործից հանեն»,- նշել է կինը:

«Հիմա չգիտենք՝ ով է պատասխան տալու մեր հարազատների գերեզմանը անարգելու համար:

Դիմելու ենք նաև իրավապահ մարմիններին, որպեսզի բացահայտեն ու պատժեն մեղավորներին, ով է տեսել՝ 21-րդ դարում, այն էլ՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ազգի որոշ ներկայացուցիչներ նման արնհարգալից վերաբերմունք ցուցաբերեն հանգուցյալների նկատմամբ»,- ասաց նա: