Հուսով եմ՝ կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը

photo-2025-05-14-17-02-49-1752691262088-770x_

Ուղիղ մեկ տարի առաջ ` հուլիսի 16-ին, 2,7 տարի ապօրինի անազատության մեջ գտնվելուց հետո, հայտնվեցի ազատության մեջ։ Այս մասին գրել է Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

«Ցավոք, այսօր էլ մեր երկրում շարունակվում են քաղաքական բռնաճնշումները, ապօրինի կալանավորումներն ու դատաիրավական հաշվեհարդարները։

Շուտափույթ ազատություն եմ մաղթում բոլոր քաղբանտարկյալներին, ապօրինի կալանավորվածներին։

Հուսով եմ՝ կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը»,-գրել է Ասլանյանը։