Չինաստանը կշարունակի աջակցել Իրանին ինքնիշխանության և ազգային արժանապատվության պաշտպանության գործում. ԱԳ նախարար

4288407-1752661880843-770x_

Չինաստանը կշարունակի աջակցել Իրանին իր պետական ինքնիշխանության և ազգային արժանապատվության պաշտպանության, ուժային քաղաքականությանը և բուլլինգին հակազդելու, ինչպես նաև քաղաքական բանակցությունների միջոցով իր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու գործում։ Այս մասին news.cn-ի փոխանցմամբ, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։

Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ Վան Ին այս հայտարարությունն արել է Չինաստանի հյուսիսային Տյանցզին քաղաքում՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս Չինաստան էր ժամանել Շանհայի համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար։