Թրամփը Մերցին առաջարկել է Ուկրաինայի համար 2-ի փոխարեն 5 Patriot զենիթահրթիռային համակարգ գնել. The Wall Street Journal

upload-2025-06-05t161550z-870632476-rc2gwea6dzyk-rtrmadp-3-usa-germany-pic4-zoom-1500x1500-22966-1752653370327-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին առաջարկել է Ուկրաինայի համար երկուսի փոխարեն հինգ Patriot զենիթահրթիռային համակարգ գնել, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։

Թրամփի և Մերցի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել հուլիսի 11-ին։ Հրատարակության տվյալներով՝ Գերմանիայի կանցլերը հավանություն է տվել Ուկրաինայի համար հինգ Patriot համակարգերի գնմանը, սակայն հավելել է, որ անհրաժեշտ է այդ հարցը քննարկել այլ եվրոպացի առաջնորդների հետ։

Հուլիսի 14-ին Թրամփը խոստացել է Ուկրաինային նոր զենք և սարքավորումներ, այդ թվում՝ Patriot ՀՕՊ համակարգեր։ Նա ընդգծել է, որ դրանք կարևոր են Ուկրաինայի պաշտպանության համար, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լավ է խոսում, բայց երեկոյան բոլորին ռմբակոծում է»։