2023 թվականից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

kalanq-800x445-1752496076602-770x_

Հուլիսի 10-ին` ժամը 15.30-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրյա 46-ամյա քաղաքացու: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

2023 թվականի հոկտեմբերի 25-ից նա հետախուզվում էր ՌԴ իրավապահ մարմինների կողմից ահաբեկչության, ծայրահեղականության մեղադրանքներով, խափանման միջոցը՝ կալանք։

Տղամարդու հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։