Սարգիս Խանդանյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը

516133640-1307839854684732-2477156898912313811-n-1752150495842-770x_

Այսօր Ազգային ժողովում ընդունել եմ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մեհդի Սոբհանիին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Քննարկել ենք Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը, ընդգծել միջխորհրդարանական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը։

Անդրադարձել ենք նաև տարածաշրջանային զարգացումներին՝ կարևորելով անվտանգային խնդիրները և խաղաղությանն ու կայունությանը միտված նախաձեռնությունները»,-գրել  է նա: