Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. վերջինը ընկերոջը հաղորդագրություն է ուղարկել

screenshot-2025-07-08-192243-1751988168743-770x_

Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Արամ Գ.-ն է:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործելուց առաջ Արամ Գ.-ն հեռախոսով հաղորդագրություն է ուղարկել իր ծանոթին, գրելով՝ «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար»: