Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգում ներառվել է ապրանքների տեղեկատվության հայաֆիկացում (տեսանյութ)

l-0x86wh-2048x1193z-03838-1751968440385-770x_

Նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման համակարգում ներառվել է ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը։ Մասնավորապես, Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափում, ինչի արդյունքում տեղեկատվության մեջ ներառվել է նաև «Ապրանքի տեղեկատվության հայաֆիկացումը»։ Այսինքն, ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը հնարավոր է ներառել նույնականացման միջոցների տեղեկատվության մեջ և առանձին հայաֆիկացման պիտակներ չփակցնել ներմուծվող ապրանքների վրա։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացի նոր կարգավորումներով  սահմանվել են նաև ապրանքների դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները, ինչպես նաև հետաձգվել են նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքախմբերի ժամկետները։