Շենգավիթի գերեզմանատանը զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ինչ է հայտնի

image_750x_aZrLdlAx3JFhN

Հունիսի 27-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Շենգավիթի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողնում։

 

 

Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաձիգի և ատրճանակի տարբեր տրամաչափերի 442 փամփուշտ, «Կարաբին» տիպի ակոսափող հրազեն, ինքնաձիգի փամփշտատուփեր, սվին-դանակ, «Ֆ-1» տիպի 4 նռնակ՝ պայթուցիչներով, 3 այլ պայթուցիչ:

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից:

ՀՀ ոստիկանություն