Ուկրաինայի հարցով առաջնորդների գագաթնաժողով կազմակերպելու վերջնաժամկետ չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

12721924535-a4765ed8e8-c-1751361156437-770x_

Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների գագաթնաժողովի կազմակերպման ժամկետ չկա, Անկարայի նախաձեռնությունը կախված է բանակցային գործընթացի ընթացքից, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարայի վերջնական նպատակը Ուկրաինայի հարցով առաջնորդների մակարդակով հանդիպում անցկացնելն է, և նշել է, որ այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։