Բարեփոխումը չանելը նշանակում է արդեն իսկ համակերպվել եղած պրոբլեմի հետ, լեգիտիմացնել այդ պրոբլեմը և դրա արդյունքում ո՞վ է տուժում, տուժում է պետությունը, իսկ պետությունը քաղաքացին է:
Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ամեն հարկ վճարող պետք է հասկանա՝ պետությունը ես չեմ, պետությունն ինքն է, որովհետև ինքը կուզի ես այստեղ կլինեմ, չի ուզի՝ չեմ լինի այստեղ: Ժողովո՛ւրդ, մենք պետք է դադարենք ֆորպոստ լինելուց, մենք պետք է դադարենք հպատակ լինելուց, մենք պետք է պատասխանենք մի պարզ հարցի՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ պետություն, թե չենք ուզւոմ ունենալ պետություն, մենք ուզո՞ւմ ենք ունենալ ինքիշխանություն, պետականություն, թե դա մեզ համար ընդամենը ֆուտլյար է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ այսօր հպարտությամբ ասում է, որ մենք այդ ֆուտլյարից դուրս ենք եկել:
«Մենք այսօր չենք գնում մեր պետության համար ձեռք պարզում սրան-նրան, այսօր մեր պետության համար ձեռք են պարզում մեր քաղաքացուն՝ այս պետության տիրոջը, և այդ քաղաքացին պետք է կանգնի իր կողքին: Ֆորմալ մեր կողքին, բայց իրականում՝ իր: Այդ գումարն ինքն ինձ չի տալիս, իրեն է տալիս, որովհետև այդ գումարն ինքն իր աջ գրպանից հանում, դնում է ձախ գրպանը, իսկ այն գումարը, որ ստվերում է, ինքը դա կորցնում է»,- նշեց նա: