Ուիթքոֆը շարունակում է խորհրդակցել Իրանի իշխանությունների հետ. Սպիտակ տուն

2016691412-0-60-3072-1788-1920x0-80-0-0-2c33b18a9ad480e35d8710522a77f2f8-1751308038268-770x_

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը շարունակում է Իրանի հետ քննարկումները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերաբերյալ։

Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Մեր հատուկ դեսպանորդ Սթիվենը կապի մեջ է իրանցիների հետ՝ թե՛ անմիջականորեն, թե՛ միջնորդների միջոցով։ Այս կապը շարունակվում է։ Նախագահը (ԱՄՆ Դոնալդ Թրամփը) չի կապնվելլ Իրանի հետ», – ասել է նա։