Այս ամսվա ընթացքում ՌԴ է մտել ծիրանով բեռնված ընդհանուր 720 բեռնատար․ Պապոյան

12628833-0-153-1498-1000-600x0-80-0-0-9f421426c1353efa7a97ed3e3d841c97-1751092509779-770x_

Միայն երեկ՝ հունիսի 27-ին, ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս ամսվա ընթացքում ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։

Ծիրանի արտահանում շարունակվում է, միայն երեկ ՀՀ-ից դուրս է եկել ևս 66 բեռնատար՝ բեռնված ծիրանով»,-գրել է Պապոյանը։