ԱՄՆ-ում սպասում են, որ Իրանը պատասխան հարված կհասցնի մեկ-երկու օրվա ընթացքում. Reuters

2025-06-22t234513z-539933285-rc2h7fait1zn-rtrmadp-3-iran-nuclear-usa-damage-1024x727-1750690768475-770x_

Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանը շուտով կարող է պատասխան հարձակումներ իրականացնել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ուժերի վրա, թեև ԱՄՆ-ը դեռևս դիվանագիտական ​​լուծում է փնտրում, որը թույլ կտա Թեհրանին հրաժարվել ցանկացած հարձակումից: Այս մասին Reuters լրատվական գործակալությանը հայտել են երկու ամերիկացի պաշտոնյաներ:

Պաշտոնյաներից մեկը, ով անանունության պայմանով զրուցել է Reuters-ի հետ՝ ասել է, որ Իրանի պատասխան հարձակումը կարող է տեղի ունենալ մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում: