Շերի որդին դուրս է գրվել հիվանդանոցից՝ թմրանյութերի չափից մեծ դոզայից հետո. Նա հրաշքով ողջ է մնացել

WrHWwljQZOU9e54awrbK7J8P72wTgFp9eD0yxhhA

48-ամյա Էլայջա Բլու Ալմանը, լեգենդար երգչուհի Շերի և հանգուցյալ Գրեգ Ալմանի կրտսեր որդին՝ դուրս է գրվել Հարավային Կալիֆոռնիայի կլինիկայից և շարունակում է ապաքինվել տանը՝ թմրանյութերի չափից մեծ դոզայից հետո, հաղորդում է TMZ-ը։

 

 

Դեպքը տեղի է ունեցել հունիսի 14-ին Կալիֆոռնիայի Ջոշուա Թրի շրջանում։ Սան Բերնարդինո շրջանի շերիֆի գրասենյակի պաշտոնյաները հաստատել են, որ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:25-ին իրենց կանչել են Լանդերսի Քեմբրիա պողոտայի մի տուն, որտեղ մի տղամարդ իրեն ոչ ադեկվատ է պահել։

«Երբ մեր ոստիկանները ժամանեցին, Էլայջա Ալմանը արդեն շտապօգնության բժիշկների հսկողության տակ էր։ Տանը թմրանյութեր են հայտնաբերվել, որից հետո Ալմանը շտապ տեղափոխվել է հիվանդանոց։ Հետաքննությունը շարունակվում է», — մեկնաբանել է ոստիկանությունը։

 

Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչ նյութեր են հանգեցրել չափից մեծ դոզայի, բայց աղբյուրները նշում են, որ Էլայջան հրաշքով ողջ է մնացել։ Շերի (իսկական անունը՝ Շերիլին Սարգսյան) ներկայացուցիչները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել իրավիճակը, սակայն, ըստ ներքին աղբյուրների, նա «ամեն ինչ անում է որդուն օգնելու համար» և ամբողջությամբ կենտրոնացած է նրա առողջության վրա։

Ավելի վաղ՝ 2014 թվականին Entertainment Tonight-ին տված հարցազրույցում Ալմանը բացահայտ խոսել էր իր կախվածության մասին, որը սկսվել է 11 տարեկանում՝ մարիխուանայի և էքստազիի ազդեցության տակ։ Ավելի ուշ նա անցել է հերոինի և օփիատների։