Դեղատնից գողություն կատարած կինը հայտնաբերվեց, գողոնը՝ ևս

image_750x_qyGALZTO7hTHn

Հունիսի 5-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 13․40-ից 14․00-ն ընկած ժամանակահատվածում դեղատան սեղանի վրայից հեռախոսը գողացել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Համյանքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի 63-ամյա բնակիչ։

 

 

Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 17-ին կինը ներկայացել է բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: