Հայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը». Ալիև

1.thumb

Հայաստանը «պետք» է հարգի ադրբեջանցիների՝ «իրենց նախնիների հողերը» վերադառնալու «իրավունքը» . այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Սա կարևոր պայման է տարածաշրջանում խաղաղության, հաշտեցման և մարդու իրավունքների ապահովման համար», –  ասվել է Ալիևի՝ Բաքվում օմբուդսմենների միջազգային սիմպոզիումի մասնակիցներին ուղղված ելույթում։

Հիշեցնենք, որ Ալիևը 2024-ի վերջին ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտնել էր, որ շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն: Ըստ նրա՝ խոսքը 1980-1990-ականներին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մասին է:

You may have missed