Մենք որևէ բանակցություն չենք վարում. Իսրայելի ՊՆ ղեկավար

1748631027-kurdistan24-1750164355985-770x_

Իսրայելը որևէ բանակցություններ չի վարում Իրանի հետ իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը՝ Հերզլիա քաղաքի մոտ իրանական հրթիռի անկման վթարի վայր այցելության ժամանակ, հաղորդում է Ynet պորտալը։

«Մենք որևէ բանակցություններ չենք վարում, մենք թույլ չենք տա, որ վնաս հասցվի Իսրայելի քաղաքացիներին», – Կացի խոսքերն է մեջբերում պորտալը։