Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է ազդել դեպի Հայաստան մատակարարումների վրա․ ֆինանսների նախարար

82379619-0-0-1600-901-1920x0-80-0-0-6332a519bbf057e3f460fb81c31f112d-1750068737494-770x_

Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է ազդել մատակարարումների վրա, քանի որ մեր տնտեսության լոգիստիկայի մի մասը նաև կապված է Իրանից մատակարարումների հետ:

Ասուլիսի ժամանակ հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․

«Դրանք կարող են խաթարվել, երկարել, թանկանալ և այլն։ Եթե իրավիճակը այնպես սրվի, որ միջազգային ներդրողները Հայաստանը նույնպես սկսեն համարել ռիսկային միջավայր ներդրումներ կատարելու համար, դա արդեն կարող է ազդել տոկոսադրույքի վրա։

Մենք պետք է հետևենք զարգացումներին և հընթացս հասկանանք, թե ինչ պետք է անենք, եթե կարող ենք անել որոշ բաներ, որոնք կմեղմեն այդ ազդեցությունները»,- ընդգծել է նա։