Ալեն Սիմոնյանն ու Ղազախստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

498120703-1023805029927912-3948490669470857237-n-770x_

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաեւ Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսությանը:

Ալեն Սիմոնյանը նաեւ ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է առեւտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվ ընդլայնմամբ: