ՌԴ-ն Ադրբեջան է արտահանձնել միջազգային հետախուզման մեջ գտնվող 4 քաղաքացու

befunky-collage-2025-05-08t160818195-770x_

Ռուսաստանի գլխավոր դատախազությունն Ադրբեջան է արտահանձնել միջազգային հետախուզման մեջ գտնվող 4 քաղաքացիների, հայտնում է Սպուտնիկ գործակալության ադրբեջանական ծառայությունը։

Խոսքն Անար Յոլչուևի, Ռեյհան Մալիքլիի, Զամիկ Ասլանովի և Էլշան Զախարովի մասին է: Նրանք կասկածվում են Ադրբեջանի տարածքում տարբեր հանցագործություններ կատարելու համար։ Կասկածյալները ձերբակալվել են Ռուսաստանում և տեղափոխվել Ադրբեջան։