Հյուսիսային Կորեան 15 հազար աշխատանքային միգրանտ է ուղարկել Ռուսաստան. The Wall Street Journal
Հյուսիսային Կորեան 15 հազար աշխատանքային միգրանտ է ուղարկել Ռուսաստան: Այս մասին տեղեկացնում է World street journal-ը: Պարբերականը, հղում անելով, հարավկորեական հետախուզությանը, նշում է, որ Կիմ Չեն Ընը հերթական «նվերն» է արել Վլադիմիր Պուտինին` 15 հազար աշխատանքային միգրանտ ուղարկելով Ռուսաստան՝ այդ երկրում աշխատուժի պակասի պայմաններում։
Նշվում է, որ ԿԺԴՀ-ից աշխատանքային միգրանտներից շատերը Ռուսաստանի Դաշնություն են մեկնել ուսանողական վիզաներով:
Ներկայումս հյուսիսկորեացի աշխատողները հիմնականում հանդիպում են Ռուսաստանի Հեռավոր Արևելքում, սակայն ռուս գործարարներն ու պաշտոնյաները հուսով են, որ հյուսիսկորեացի միգրանտները շուտով կժամանեն խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Մոսկվա: Ինչպես հայտնում է WSJ-ն՝ տեղացի գործատուները գնահատում են հյուսիսկորեացիներին՝ ցածր աշխատավարձի դիմաց օրական 12 ժամ աշխատելու պատրաստակամության համար։
The Wall Street Journal-ը նաև վկայակոչում է Ռուսաստանի իշխանությունների տվյալները, ըստ որի 2024 թվականին Ռուսաստան մուտք գործած հյուսիսկորեացիների թիվը 12 անգամ ավելի է եղել, քան նախորդ տարի։ Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելում է հյուսիսկորեացի աշխատանքային միգրանտներին օգտագործել արտասահմանում, սակայն Ռուսաստանը և Չինաստանը բազմիցս խախտել են այդ արգելքը, նշում են ամերիկացի լրագրողները։
