Հաղթանակի օրն Ուկրաինայի կողմից իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կգա․ Մեդվեդև

1860572357-0-0-2680-1508-1920x0-80-0-0-6d398d984eee00ccbde4ca68145a2577-770x-770x_

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից հրադադարի առաջարկը մերժելու որոշմանը։

«Կանաչ, չսափրված ապուշն ասաց, որ մերժում է Պուտինի առաջարկը՝ մայիսի 9-ին եռօրյա զինադադար կնքելու վերաբերյալ, և չի կարող ապահովել Մոսկվայում գտնվող համաշխարհային առաջնորդների անվտանգությունը։ Իսկ ով է նրա երաշխիքները փնտրում։ Ուղղակի բանավոր սադրանք։ Ուրիշ ոչինչ։

Սրիկան հասկանում է, որ Հաղթանակի օրը Ուկրաինայի կողմից իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կգա»,- գրել է  Մեդվեդևը Թելագրամի իր ալիքում։