Վրաստանի նախագահն այսօր կժամանի Երևան

IMG_6766-main

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այսօր կժամանի Երևան:

Rustavi2.ge-ի փոխանցմամբ` Ղավելաշվիլին Երևանում կհանդիպի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում, որից հետո ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

 

Պաշտոնական այցի շրջանակներում Միխեիլ Ղավելաշվիլին կհանդիպի նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։