Գագիկ Ծառուկյանը հայկական ծագմամբ շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի հետ քննարկել է մի շարք մշակութային նախաձեռնություններ (տեսանյութ)

screenshot-2025-04-23-115950-770x_

Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել հայկական ծագմամբ շվեյցարացի վավերագրող լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի հետ:

Դեմիր Սյոնմեզը տարիներ շարունակ իր մասնագիտական գործունեությամբ ներկայացրել է հայկական ժառանգությունը միջազգային հարթակներում՝ հռչակ բերելով հայ ժողովրդի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք մշակութային նախաձեռնություններ, որոնք պարոն Սյոնմեզը նախատեսում է կյանքի կոչել՝ գաղափարակից և հայրենանվեր մարդկանց աջակցությամբ:

Վերջին օրերին Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված՝ սահմանափակ քանակությամբ թողարկված հատուկ կոնյակի առաջին պատվավոր հասցեատերը հենց Դեմիր Սյոնմեզն է՝ ի նշան երախտագիտության իր ազգային արմատներին հավատարիմ, հայրենանվեր գործունեության։