cropped-cropped-IMG_3536.png

Բլինքենի խոսքերը՝ սահմանային հսկողության խումբ ուղարկելու մասին, բանակի հետ որևէ առնչություն չունեն. Պապիկյան

mycollages_14-770x_

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը՝ մաքսային և սահմանային հսկողության խումբ ուղարկելու մասին, հայկական բանակ հետ կապ չունեն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Հիշեցնենք, որ Բլինքենը Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ ասել էր, որ «հաջորդ ամիս, առաջիկա շաբաթներին, մեր մաքսային և սահմանների պաշտպանության թիմը կմեկնի Հայաստան՝ աշխատելու մեր հայ գործընկերների հետ՝ սահմանային անվտանգության հնարավորությունները զարգացնելու ուղղությամբ»: