cropped-cropped-IMG_3536.png

Այս պահին հայ-ռուսական զորավարժություններ նախատեսված չեն․ Սուրեն Պապիկյան

screenshot-2025-01-15-205724-770x_

Առայժմ ձեռնպահ կմնամ զորավարժությունների մասին տեղեկատվությունից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք 2025 թվականին զորավարժություններ նախատեսված են։

Անդրադառնալով  հայ-ռուսական հնարավոր զորավարժությունների վերաբերյալ հարցին, նախարարն ասաց, որ այս պահին հայ-ռուսական զորավարժություններ նախատեսված չեն, թեև տարին նոր է սկսվել, և նման հնարավորությունը չի կարելի բացառել: