Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL ավիաընկերության վթարված ինքնաթիռի անձնակազմի հինգ անդամներից երեքը ողջ են մնացել, հայտնում է Ղազախստանի տրանսպորտի նախարարության ղեկավարը:
Հաղորդվում է, որ գտնվել է նաև Ակտաուում կործանված ինքնաթիռի սև արկղը։
Հիշեցնենք՝ վթարից զոհվել է 38 մարդ, հոսպիտալացվել է 29-ը։ Նշենք՝ «Ադրբեջանական ավիաուղիները» դադարեցրել է Բաքվից Գրոզնի և Մախաչկալա ուղղությամբ թռիչքները։