Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

19008030-0-0-1600-1068-600x0-80-0-0-406a3b601e949155d1c2ca140813dfa9-1-770x_

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատավծներում.

Պուշկինի փողոցի հ.50 հասցեի հարակից ճանապարհահատվածում,

Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա -Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ: