Հայաստանը հարուստ օրակարգ ունի Իրանի հետ․ Դավիթ Խուդաթյան

l-0x86wh-2048x1193z-03838_5-770x_

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Արա Շահվերդյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից։

Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։ Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը և անդամ Ռուստամ Բաքոյանը։

Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը հարուստ օրակարգ ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Նշել է` այս տարիներին մեծ ծավալի աշխատանք է կատարվել և պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը բոլոր ոլորտներում։

Նախարար Խուդաթյանն առանձնակի կարևորել է հատկապես Էներգետիկ և ճանապարհաշինության ոլորտներում առկա համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։