Երևանի քաղաքապետարանը կոծկել է կենդանաբանական այգու զեբրի ձագի шնկելը․ ավագանու անդամ

482249766-1047093434110876-3127441893837111421-n-770x_

Երևանի քաղաքապետարանը կոծկել է կենդանաբանական այգու զեբրի ձագի անկելը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը․

«Երեւանի քաղաքապետարանը կոծկել է Կենդանաբանական այգու զեբրի ձագի անկելը։ Մեզ հասած տեղեկություններով՝ զեբրի ձագն անկել է ներարկման սխալ դոզավորումից, սակայն պատասխանատուների պարզաբանումները հակասում են միմյանց, ինչը հաստատում է մեր կասկածները։ Կից՝ ԵԿԱ կառավարման խորհրդի նիստի արձանագրությունը, որում ոչինչ չկա զեբրի ձագի անկման մասին։

Հ.Գ. 2025թ. քաղաքային բյուջեով ԵԿԱ կարիքների համար նախատեսված է ավելի քան 443 միլիոն դրամի սուբսիդիա։ Իսկ միայն փղերի ազատավանդակի համար՝ 200 միլիոն դրամ։ Այսքան գումար մսխել ու կենդանիների անկո՞ւմ ունենալ»։

You may have missed